Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է թուրք հայտնի գրող Յաշար Քեմալը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ վերջին մեկ ամսում վերակենդանացման բաժանմունքում գտնվող հայտնի գրող, 92-ամյա  Յաշար Քեմալը հրաժեշտ է տվել կյանքին։

Նշենք, որ Յաշար Քեմալը այն գործիչն է, ում ջանքերի շնորհիվ 1951-ին կասեցվեց Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցու ոչնչացման թուրքական իշխանությունների ծրագիրը։

Յաշար Քեմալը հայկական իշխանությունների կողմից «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով է պարգեւատրվել հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի եւ քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության եւ մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի եւ գրական վաստակի համար։