Գոյություն ունեն էքստրավերտների երկու տեսակներ։ Մի մասը շփման եւ այլ անձանց հետ սերտ կապի կարիք չունի։ Մյուսները հավակնոտ են, գործունյա, ջգտում են ձեռքբերումների եւ լիդերության։ Սկզբունքորեն երկու տեսակն էլ ընդհանուր բաներ ունեն, սակայն նրանց ուղեղները տարբեր կերպ են ձեւավորված, պատմում է Science World Report-ը։
Նոր հետազոտության մեջ գիտնականները գնահատել են կամավորների հոգեկան եւ ֆիզիկական առողջության վիճակը։ Մասնակիցները լրացրել են տվյալները, որից հետո նրանց մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով ստուգել են։ Հետազոտողները հաշվի են առել հնարավոր բոլոր գործոնները։
Գործունյա էքստրավերտների մոտ ավելի շատ գորշ զանգված է եղել թե ձախ, թե աջ կիսագնդերում։




























