Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հետաքննում են սեռական փոքրամասնության մի ներկայացուցչի հանդեպ իրականացված դաժան հաշվեհարդարը։

Ինչպես գրում է Vesti.Az գործակալությունը, հանցագործության զոհ է դարձել 1987թ. ծնված Բախտիյար Ալիեւը։ Համաձայն  հետաքննության նախնական վարկածի՝ Ալիեւի սպանության գործով կասկածվում է սեռական փոքրամասնության մի  ներկայացուցիչ։

Երիտասարդը սպանվել էր փետրվարի 28-ին մարմնին հասցված դանակի բազմաթիվ հարվածներից։

Իրավապահները ենթադրում են, որ մարդասպանը գեյ տրանսվեստիտ է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանվածը նույնպես սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ է։ Հայտնի է, որ մարդասպանը զոհի բերանը փակել է նեյլոնե կիսագուլպաներով եւ կապել ձեռքերն ու ոտքերը։ Զոհը մահացել է արնահոսությունից։

Մարդասպանի ինքնությունը դեռեւս անհայտ է։