Այս տարի անբնական բարձր ջերմաստիճան է արձանագրվել ողջ երկրագնդի վրա: Դա, մասնավորապես, հանգեցրել է նրան, որ Արկտիկայում ռեկորդային տեմպերով հալչում է սառույցը: Ինչպես հաղորդում է ՌԴ հիդրոմետծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆրոլովը, սառույցի հալման արագությունը կարող է գերազանցել 2007 թվականի ռեկորդը: Այն ժամանակ Արկտիկայի սառցե մակերեւույթի մակերեսը կրճատվել էր 1/3-ով:

Դեռ վաղ է գլոբալ տաքացման վերաբերյալ եզրահանգումներ անել: Անհրաժեշտ է առնվազն 30 տարի հետազոտություն իրականացնել, որպեսզի խոսել այդ թեմայի մասին, հաղորդել է Ֆրոլովը: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետան»: