Մարդիկ չեն վստահում բանակին, որովհետեւ այնտեղ բառիս բուն իմաստով «բարդակ» է տիրում, քրեական օրենքներ են գործում եւ տպավորություն է ստեղծվում, որ բանակը ստեղծել են քաղաքական հարցեր լուծելու համար",- այսօր նման սուր գնահատականներով հանդես եկավ Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար Միքայել Դանիելյանը, ով զբաղվում է նաեւ բանակում կատարված հանցագործություններով, մասնավորապես սպանություններով:
Նա կարծիք հայտնեց, որ բանակում տիրող ապօրինությունները սկսվում են այն պահից, երբ հայ զինվորին տանում են ծառայելու իր երկրից դուրս` ասենք Քելբաջարում: "Հետո նրան այնտեղ սպանում են եւ քանի որ Քելբաջարում զինվորական դատարան չկա, բերում է Հայաստան, ինչը օրինական չէ եւ այդտեղից ապօրինությունների շղթան ձգվում է:
Հարցին, թե ինչպես է վերաբերում այն փաստին, որ վերջերս Պաշտպանության նխարարին կից ստեղծվել է հանրային խորհուրդ, Մ. Դանիելյանը պատասխանեց, որ այդ մեխանիզմը վաղուց է գործում Ռուսաստանում եւ որ չի հավատում որ իշխանությունը վերեւից կարող է ստեղծել մի մարմին, որը մարդկանց կպաշտպանի նույն պետական մարմիններից: Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաեւ ՀՀ օմբուդսմենին, քանի որ նման պաշտոնյան պետք է ոչ թե նշանակվի պետության ղեկավարների կողմից, այլ ընտրվի ժողովրդի կողմից:



















