Համաշխարհային լիդերների 5-րդ սիմպոզիումի շրջանակներում ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի օրակարգում Ադրբեջան այց նախատեսված չէ: <Տիկին Ռայսը շատ կարճ ժամականով կմասնակցի մեր այցելություններին, եւ չի նախատեսում այցելել Ադրբեջան>,- ասել է World Leaders Travel Trend.az-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ կազմակերպության պաշտոնական կայքում հայտնվել է հաղորդագրություն, որ սիմպոզիումի շրջանակներում հայտնի համաշխարհային քաղաքական գործիչներն ու փորձագետները կայցելեն Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան, Ուկրաինա եւ Ադրբեջան: