ՀՀՇ վարչության կազմը նախապես չի քննարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, այն քննարկվել է կուսակցության բոլոր տարածքային կառույցներում եւ ՀՀՇ պատվիրակների հետ:
Այս մասին հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Լեուն Տեր-Պետրոսյանը ազդել է ՀՀ վարչության ընտրության վրա եւ նախապես հրահանգել, թե ով պետք է ընդգրկված լինի այդ կազմում: Արամ Մանուկյանը նշեց, որ պատվիրակների հետ քննարկման ժամանակ բարձրացվել են հետեւյալ երկու հարցերը: Առաջին՝ վարչության կազմում ներառել քաղբանտարկյալ ՀՀՇ-ականերին, եւ երկրորդ՝ վարչության կազմում պետք է լինեն ՀՀՇ այն տարածքային կազմակերպությունների ղեկավարները, ովքեր կուսակցական ակտիվ ու արդյունավետ գործունեություն են իրականացրել: «Մենք ունեցել ենք 687 պատվիրակ ու նրանց բոլորի հետ էլ այս սկզբունքներն ու հարցերն են քննարկվել»,-նշեց Մանուկյանը: Ի դեպ, նա անդրադարձավ նաեւ Գրիգոր Ոսկերչյանին, ով եւս չի ընտրվել վարչության անդամ եւ նշեց, որ Ոսկերչյանը նորմալ է վերաբերվում դրան եւ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի:




























