Ընթացիկ տարում Հայաստանում 13 մլն դրամի չափով 110 խախտում է հայտնաբերվել։ Հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը։
Նրա խոսքով, այս տարի ստուգումներ են անցկացվել 422 դպրոցներում եւ մանկապարտեզներում. շատ դեպքերում հայտնաբերվել եւ ոչնչացվել են վտանգավոր նյութեր։
«Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով՝ հնարավորություն տրվեց շուկաներում եւ դրանց հարող տարածքներում մոնիթորինգ անցկացնել եւ 460 խախտումներ արձանագրել»,- ասաց նա։
Շուկաների մոնիթորինգի արդյունքներով՝ 2 մլն դրամի չափով վարչական վարույթ է հարուցվել։




























