Այսօր Հայաստանում ժամը 13:00-ից ինտերնետ գրեթե չկար, ինչը պայմանավորված է Վրաստանի Քութայիսի քաղաքի մերձակայքում երկաթգծի մոնտաժման աշխատանքների հետ: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցին տեղեկացրեց քաջատեղյակ աղբյուր` նշելով, որ երկաթգծի մոնտաժման աշխատանքների պատճառով Հայաստան ինտերնետ մտնող կաբելը վնասվել է:
Արդեն իսկ սկսվել են Վրաստանից Հայաստան ինտերնետ մատակարարող կաբելի վերականգնման աշխատանքները, սակայն այնուամենայնիվ Հայաստանում ինտերնետ կլինի դեռեւս որոշակի ընդհատումներով։ Իսկ թե վերանորոգման աշխատանքները ե՞րբ կավարտվեն՝ դեռեւս պարզ չէ:




























