Դյուկի համալսարանի գիտնականները խորհուրդ են տալիս բոլոր նիհարողներին մոռանալ ցածր կալորիական սննդամթերքի եւ ուժասպառ անող կքանիստների մասին, դրա փոխարեն ուշադրություն դարձնելով ամեն օր կշռվելու վրա, որը արդյունավետ է նիհարելիս։ Անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ու կանայք, որոնք ամեն օր կշռվել են, 3 անգամ ավելի շատ քաշ են կորցնում, քան այն մարդիկ, ովքեր նիհարում են դիետաներով։

Մասնագետները կարծում են, որ պարբերաբար կշռվելը օգնում է նիհարողներին վերահսկել քաշի տատանումները եւ ավելորդ քաշ նկատելուն պես անմիջապես միջոցներ ձեռնարկել։ Քաշի նվազում նկատող մարդկանց համար էլ ամեն օր կշռվելը լրացուցիչ խթան է, որը օգնում է արդեն նիհարած մարդկանց իրենց քաշը նորմայի մեջ պահել։