Ռուսաստանի Պուշչինո քաղաքի Կենսաֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հաճելի մեղեդիներ լսելու միջոցով դեպրեսիայի դեմ պայքարելու միջոց են գտել:
Պարզվում է՝ երաժշտությունն ուղեղին ստիպում են ակտիվորեն աշխատել եւ մարդուն ստիպում են դեպրեսիվ մտքերից շեղվել եւ դրական բաների մասին մտածել:
Գիտափորձն անցկացվել է երկու փուլով: Նախ գիտնականները գնահատել են մարդու հոգեհուզական իրավճակը, այնուհետեւ առաջարկել են ականջակալներով երաժշտություն լսել: Կախված երաժշտությունից՝ մարդու ուղեղն ավելի է հոգնում կամ սկսում է ակտիվորեն աշխատել՝ դուրս բերելով դեպրեսիվ վիճակից:
Ըստ Informing-ի, ներկայում գիտնականները մտադիր են դեպրեսիվ տրամադրություն ունեցողների համար անհատական մոտեցում մշակել: Դրա համար նրանք պատրաստվում են, այսպես կոչված, անհատական մեղեդիներ ստեղծել, որոնք կարող են բարձրացնել որոշակի մարդու տրամադրությունը:





























