Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 6,783,550 կարճ հաղորդագրություն:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացի այդ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կատարել եւ ստացել են 42,007,700 զանգ` բջջային հեռախոսով:
Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 4.9 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 5.1 տոկոսով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կանանց մաղթում է ամենայն բարիք եւ երջանկություն: Սիրենք եւ գնահատենք մեր մայրերին, կանանց, քույրերին, տատիկներին, եւ մեզ շրջապատող բոլոր կանանց:





























