«Յուքոմ» ընկերությունն այսօր՝ մարտի 10-ին, բացեց նոր՝ օնլայն մասնաճյուղ՝ ստեղծելով, առավելագույն հարմարավետ պայմաններ բաժանորդների համար։

«Այս նախաձեռնությունը ընկերության հետաքրքիր նորամուծություններից է։ Օնլայն մասնաճյուղը հասանելի է բաժանորդներին, որոնք օգտվում են համակարգչից, պլանշետից, կամ հեռախոսից եւ ժամանակի սղության պատճառով չեն կարող այցելել «Յուքոմի» գրասենյակներ։ Ցանկացած բաժանորդ կարող է օգտվել այս ծառայությունից՝ այցելությունը գրասենյակ փոխարինելով օնլայն մասնաճյուղի ծառայությամբ»,- բացման հանդիսավոր արարողությանն ասաց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը՝ նշելով, որ դա բացառիկ հնարավորություն է բաժանորդների համար։

Օնլայն մասնաճյուղի բացմանը մասնակցեց նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանը, ով որպես «Յուքոմի» բաժանորդ առաջինն օգտվեց օնլայն մասնաճյուղի ծառայություններից։

«Յուքոմի» օնլայն մասնաճյուղը ցանցի բաժանորդներին մեծապես կօգնի ավելի արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը եւ օնլայն  կառավարել իրենց «Յուքոմ» ծառայությունները։

Մասնագետների խոսքով՝ մասնաճյուղի ստեղծմամբ «Յուքոմ» ընկերությունը նպատակ ունի ավելի հեշտացնել բաժանորդների՝ մի շարք ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ «Յուքոմի» օգտատերն առանց սպասարկման կենտրոն այցելելու իր տնից կամ աշխատավայրից շատ արագ կկարողանա կատարել անհրաժեշտ գործողությունները՝ կնքել կամ վերակնքել պայմանագիրը, փոխել ինտերնետի սակագնային պլանը, ակտիվացնել Wi-Fi  ինտերնետային ծառայությունը, կատարել առցանց վճարումներ եւ այլ գործողություններ։