Մինչեւ 2016թ. վերջ «Յուքոմ» ընկերությունը նախատեսում է իր մատուցած ծառայությունները հասանելի դարձնել նաեւ մարզերի խոշոր քաղաքների բնակիչների համար։ Այդ մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։
Եսայանի խոսքով, այս պահին ընկերությունն աշխատանքներ է իրականացնում մայրաքաղաքի առանձնատնային սեգմենտի բնակիչների համար ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար։
«Մարզերում բազմաբնակարան շենքերում ծառայության հասանելիությունն ապահովելուց հետո կանցնենք առանձնատներին, պարզապես դա ժամանակատար աշխատանք է»,- նշեց Եսայանը։
Ինչ վերաբերում է «Յուքոմի» ծառայությունների պահանջվածությանը մարզերում, ապա, ըստ Եսայանի, թեեւ մարզերում առկա է պահանջարկ, սակայն այն համեմատելի չէ մայրաքաղաքի պահանջարկին։





























