Yandex ընկերությունը հրապարակել է այն բառերի ցանկը, որոնց նշանակությամբ անցյալ տարի օգտատերերն ամենաշատն են հետաքրքրվել: Զեկույցի համաձայն, 2014 թվականին ավելի շատ որոնել են այնպիսի նոր հասկացությունների նշանակությունը, որոնք լրագրողներն օգտագործել են իրենց հոդվածներում: Վարկանիշի առաջին 25 բառերից 13-ն այդպիսիք են եղել:
Նոր հարցումների խմբում ընդգրկվել են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված բառեր, օրինակ՝ «մայդան, լյուստրացիա, ԵԽԽՎ, ապառազմականացում, սահմանազատում»: Առաջին տասնյակում չկան, բայց նույնքան տարածված են տնտեսական ոլորտի բառերի հարցումները. «առանցքային դրույքաչափ, արժեզրկում, դեֆոլտ, դենոմինացիա»: 2014 թվականին ամենատարածված բառը՝ «սելֆին», տրամաբանորեն առաջին տեղն է զբաղեցրել:
Ըստ Lenta-ի, դարձյալ «ուկրաինական» թեմայի հետ կապված տասնյակում ընդգրկվել է «հանդուրժողականություն» բառը: «Սեր» բառը, թեեւ առաջին տեղից միանգամից չորրորդում է հայտնվել, ամեն դեպքում, առաջատարների ցանկում է: 2011 թվականից ի վեր առաջին անգամ թմրանյութերի եւ սեքսի թեմաները չեն ընդգրկվել առաջին տասնյակում:





























