Ի լրումն ս.թ. մարտի 11-ի մամուլի հաղորդագրության՝ «Երեւան Ջուր» ՓԲԸ տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքների ճիշտ կազմակերպման արդյունքում հնարավոր է դարձել նախօրոք հայտարարված Նոր Նորք վարչական շրջանում եւ Արարատի մարզում մարտի 13-ին ջրամատակարարման ընդհատման ժամկետները նվազեցնել: Այսպես, ժամը 9.00-24.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի` 5-րդ, 8-րդ զանգվածների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը, իսկ ժամը 10.00-23.00 կդադարեցվի Արարատի մարզի` Նոր Խարբերդ համայնքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























