Այսօր` հուլիսի 22-ին մասամբ հոսանքազրկվել է կառավարության շենքը։ Դա տեղի է ունեցել հենց կառավարության նիստի ընթացքում, երբ Երեւանում հորդառատ անձրեւ էր։ Կառավարության աշխատակազմի տեխնիկական անձնակազմից NEWS.am-ին պարզաբանեցին, որ վթարի պատճառը տանիքում է։

Նիստերի սենյակը չի տուժել, ուստի կառավարությունը շարունակեց իր աշխատանքն առանց ընդհատումի։ Սակայն հոսանքազրկված էր այն սենյակը, որտեղից լրագրողները հետեւում են նիստին։ Երբ լույսերն անջատվեցին՝ նիստից անցել էր մոտ 25 րոպե։ Հոսանքազրկման պատճառով չեղյալ հայտարարվեց կառավարության նիստից հետո նախատեսված բրիֆինգը։ Լրագրողների տրտունջներին ի պատասխան կառավարության աշխատակազմի ներկայացուցիչն արձագանքեց հետեւյալ կերպ. «Ոչինչ էրեխեք ջան, էսօր էլ հանգստացեք»: