Հուլիսի 23-ին նախատեսվում է Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մոնիտորինգ անցկացնել ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն:

Հայկական կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Այթալ Հերդիչը, Ժասլան Նուրթազինը եւ Խրիստո Խրիստովը: Ադրբեջանի կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը եւ դաշտային օգնական Ուիլյամ Փրայորը: