Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 13-ին, ժամը 00.15-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ «Բաղդադի աղբյուր» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԿԱՏ» մակնիշի էքսկավատորին եւ բռնկվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից տուժածներ` 43-ամյա Ա. Ղ.-ին, 33-ամյա Ս. Ն.-ին, 35-ամյա Ռ. Ա.-ին եւ 35-ամյա Ս. Ն-ին տեղի ուժերով տեղափոխել են Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ 35-ամյա Ս. Ն.-ը մահացել է: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.07-ին, մարվել՝ 01.19-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:





























