Մարտի 11-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացել 24-ամյա Լյուրիս Հ.-ն եւ 23-ամյա Գուրգեն Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, ոմն Գուրգեն երեք անձանց հետ միասին Երեւանի Զ. Սարկավագի փողոցում վիճաբանել են իրենց հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածներ են հասցրել իրենց դեմքին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գուրգենը 21-ամյա Գուրգեն Գ.-ն է, իսկ երեք անձինք` 23-ամյա Գեղամ Ն.-ն, 21-ամյա Վահագն Ե.-ն եւ 43-ամյա Աշոտ Գ.-ն, որոնք նույն օրը, ժամը 18.30-ին, ներկայացել են բաժին եւ տվել բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: