Նավթի համաշխարհային գներն աճում են: Պատճառը ԱՄՆ նավթարդյունաբերության ոլորտի աշխատողների գործադուլի հնարավոր դադարեցման մասին տեղեկություններն են: Այդ մասին են վկայում տորգերի արդյունքները:
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի բորսայում աճել է 0,28 տոկոսով՝ հասնելով 57,21 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
WTI տեակի նավթի արժեքը Նյու Յորքի բորսայում աճել է 0,21 տոկոսով՝ հասնելով 47,15 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:





























