Քիչ առաջ տեղեկություն է ստացվել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր շենքից բոլոր աշխատակիցներին սկսել են տարհանել:
Պատճառը շենքում ռումբի տեղադրման մասին տեղեկությունն է:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Պետեկամուտների կոմիտեում ռումբի տեղադրման լուր է տարածվում եւ աշխատակիցները տարհանվում են: Նման եւս երկու դեպք եղել է վերջին ամիսներին:




























