Ֆրանսիական Autorite de la Concurrence հակամենաշնորհային մարմինը 193 մլն եվրոյով տուգանել է կաթնամթերք արտադրող մի քանի ընկերությունների՝ գնի շուրջ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելու համար, տեղեկացնում է The Wall Street Journal-ը։

11 ընկերություններ, որոնց թվում՝ Yoplait, Lactalis, Groupe Andros's Novandie եւ Senoble կաթ արտադրող ընկերությունները, կաթնամթերք են մատակարարում այնպիսի խոշոր մեծածախ առեւտուր իրականացնող կազմակերպություններին, ինչպիսիք են Carrefour-ը, Auchan-ը  եւ Leclerc-ը, գրում է «Ինտերֆաքս»-ը։  2006-2012թթ. այս ընկերությունների ներկայացուցիչները պարբերաբար  հանդիպում էին Փարիզում եւ պայմանավորվում, թե իրենց արտադրանքը ինչ գնով պետք է վաճառվի մեծածախ վաճառք իրականացնող ընկերություններին։

Գնի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին հայտնի էր դարձել 2011թ, երբ ամերիկյան General Mills ընկերությունը դարձավ ֆրանսիական Yoplait-ի սեփականատերը։

Արդյունքում՝ հետաքննության ավարտին Yoplait-ը չէր տուգանվել, իսկ Senagral ընկերության տուգանքի չափը կրճատվել էր հետաքննությանը ցուցաբերած աջակցության համար։