Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն մինչեւ երկուշաբթի օրը հաստատելու է Սոցիալական ներդրումների ու տեղական զարգացման ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի Հայաստանի կառավարությանը՝ բարելավելու համայնքային ենթակառուցվածքների որակը, գործածումն ու հասանելիությունը բնակչության աղքատ ու խոցելի խմբերին:
Այս ծրագրի ներքո նաեւ կաջակցի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կայացմանը որպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, անցում կատարելով փոքր ու առանձին ծրագրերից դեպի առավել խոշոր ու ինքնաբավ զարգացման ծրագրերին, որոնք միտված են 2012-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի սոցիալ-տնտեսական անհամաչափությունները վերացնելուն ու ներդաշնակ տարածքային զարգացումը խթանելուն:





























