«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների փաթեթը բավականին հետաքրքիր նյուանսներ ունի: Բացի նրանից, որ մեծամասնականի առնչությամբ որոշվել է անցնել ռեյտինգային քվեարկության, տրանսֆորմացիայի կենթարկվի նաեւ պատգամավորների թվաքանակը։
Միտում կա այն կրճատելու: Այս պահին կանգ են առել 121-ի վրա, սակայն չի բացառվում, որ քննարկումների արդյունքում պարզվի, որ «բալը թանկ է» եւ բոլորին չի հերիքում, ու որոշեն, որ մնում է նույնը:
Ամեն բան կախված է կուսակցությունների «պահվածքից» եւ քննարկումների արդյունքից, բայց նախեւառաջ՝ իշխանության կուլիսային-քաղաքական որոշումից, թե որ կուսակցություններն են տեղ ունենալու ապագա խորհրդարանական կառավարմամբ պառլամենտում եւ քանի ներկայացուցչով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























