Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 13-ին` ժամը 01.32-ին տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 9-րդ կմ-ում հայտնաբերվել է երթեւեկելի հատվածը մասամբ փակած «Մերսեդես» մակնիշի 25A171 2-10 համարանիշով բեռնատար ավտոմեքենա` վնասված անվադողերով, վարորդի բացված խցիկով, որի տակ հայտնաբերվել է վարորդ Մաժիդ Արզհանգ Կհաժենի (ծնվ.1982թ.) դին:
Հրշեջ-փրկարարները խցիկի տակից դուրս են բերել Մաժիդ Արզհանգ Կհաժենի դին, հանձնել շտապօգնության աշխատակիցներին եւ կատարել են վառելիքաքսուքային նյութերից ճանապարհի մաքրման եւ լվացման աշխատանքներ:
ՃՇՇ աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ բացել են ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը:





























