ԱՄՆ արդարադատության նախարարությունը պատրաստվում է մի քանի խոշոր բանկերից 1 մլրդ դոլար գանձել փոխարժեքի շուկայում մանիպուլյացիաներ կատարելու համար։
Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, մեքենայությունների մեջ կասկածվում են այնպիսի խոշոր բանկեր, ինչպիսիք են Barclays-ը, JP Morgan Chase-ը, Citigroup,-ը Royal Bank of Scotland-ը եւ UBS Group-ը։ Այս պահին բանկերի ներկայացուցիչների եւ ԱՄՆ իշխանությունները բանակցություններ են վարում վճարման վերջնական չափը որոշելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ քրեական գործը բանկերի համար կարող է արժենալ 4 մլրդ դոլար։





























