Մաշտոցի պուրակում նոր  հանրային դաշնամուր կտեղադրվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  այսօր՝ մարտի 14-ին, ասաց տնտեսագետ Հասմիկ Էվոյանը, ում մտահղացմամբ  նախորդ տարի ամռանը Մաշտոցի պուրակում տեղադրվել էր հանրային դաշնամուրը:

«Քանի որ դաշնամուրը նախորդ տարի ամռանն էր տեղադրվել եւ աշնան, ձմռան խոնավությունից ու ցրտից վնասվել էր, ստեղները փչացել էին, այդ պատճառով որոշել եմ նորը տեղադրել»,-ասաց Հասմիկ Էվոյանը:

Նրա խոսքով՝ նոր դաշնամուրը ձեռք է բերելու հանգանակությունից հավաքած գումարով:

Նշենք, որ  նախորդ տարի գաղափարի իրականացման համար ֆինանսական աջակցությունը ցուցաբերել էր «Օսըմ» հիմնադրամը: