Մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17.34-ին ՀՀ Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից 10կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Այս մասին տեղեկացնում է ՏԿ ԱԻՆ նախարարության մամուլի ծառայությունը։
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.740 և արևելյան երկայնության 43.940:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գյումրիում նույնպես զգացել են ցնցումները։





























