Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, մարտի 14-ին, ժամը 22.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի Արարատյան նրբանցքի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է կախված դի, որն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել թիվ 25 ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարներն իջեցրել են նույն տան բնակիչ 19-ամյա Հ. Մ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ինքնասպանություն գործած երիտասարդը սովորում էր «Գլաձոր» համալսարանում: Ըստ աղբյուրի, նշված տուն կանչով մեկնելիս վթարի է ենթարկվել Արտաշատի շտապօգնության հերթապահ խումբը, ինչի հետեւանքով բաժնի վարիչը տեղում մահացել էր, իսկ 5 հոգի, այդ թվում՝ շտապօգնության բուժանձնակազմն ու բեռնատար «Գազել»-ի վարորդն ու նրա ուղեւորը տեղափոխվել էին Արտաշատի հիվանդանոց, որտեղից մի քանիսը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներ։

Շտապօգնության մեքենայի վթարի հետեւանքով մահացել է կանչի դուրս եկած բժիշկը