Արարատի մարզի Բերդիկ գյուղի տներից մեկում մարտի 14-ի երեկոյան տանիքում կախված 19-ամյա երիտասարդը ապրում էր ծնողների, եղբոր եւ երկու հորաքույրների հետ միասին։

Բերդիկի գյուղապետը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ սովորական ընտանինք էին, բոլորի պես զբաղվում էին հողագործությամբ։ «Սովորական ընտանիք են։ Ծնողներն են, եղբայրը, երկու հորաքույրները։ Մահացած երիտասարդը բանակ պիտի գնար, բայց տարկետում ուներ։ Եղբայրը ընկերություններից մեկում հսկիչ է աշխատում, ընտանիքի մյուս անդամները հողագործությամբ են զբաղվում»,-ասաց գյուղապետը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզի Բերդիկ գյուղի Արարատյան նրբանցքի տներից մեկի տանիքում հայտնաբերվել է կախված դի։

Հրշեջ-փրկարարներն իջեցրել են նույն տան բնակիչ 19-ամյա Հ. Մ.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ինքնասպանություն գործած երիտասարդը սովորում էր «Գլաձոր» համալսարանում: Ըստ աղբյուրի, նշված տուն կանչով մեկնելիս վթարի է ենթարկվել Արտաշատի շտապօգնության հերթապահ խումբը, ինչի հետեւանքով բաժնի վարիչը տեղում մահացել էր, իսկ 5 հոգի, այդ թվում՝ շտապօգնության բուժանձնակազմն ու բեռնատար «ԳԱԶել»-ի վարորդն ու նրա ուղեւորը տեղափոխվել էին Արտաշատի հիվանդանոց, որտեղից մի քանիսը տեղափոխվել էին Երեւանի հիվանդանոցներ։

Շտապօգնության մեքենայի վթարի հետեւանքով մահացել է կանչի դուրս եկած բժիշկը