«Պեմ» փոթորիկը վնասել է Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլայի շենքերի 90 տոկոսը, հաղորդում է Agence France-Presse-ը: Զոհերի հստակ թիվը հայտնի չէ: Նախնական տեղեկատվությամբ, զոհվել է 8 մարդ, սակայն ՄԱԿ-ը հաղորդում է 44 զոհի մասին: Այդ թիվը կարող է աճել բոլոր կղզիների հետ կապը վերականգնելուց հետո:
Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Նախագահ Բալդվին Լոնսդեյլը կոչ է արել միջազգային հանրությանը օգնություն հատկացնել Վանուատուին, հաղորդում է Lenta-ն:
Կարմիր Խաչի ներկայացուցիչը իրավիճակն աղետալիէ համարել: Որոշ շրջաններում աղետը ոչնչացրել է ամբողջական գյուղեր: Հազարավոր մարդիկ գտնվում են ժամանակավոր վրաններում:
Վանուատու արշիպելագը ներառում է 65 կղզի, որտեղ բնակվում է 267 հազար մարդ, նրանցից 47 հազարը՝ մայրաքաղաքում:



























