Իրաքի Թիքրիթ քաղաքի համար երկրի անվտանգության ուժերի եւ «Իսլամական պետության» գրոհայինների միջեւ մղվող մարտերի ընթացքում հողին են հավասարեցրել հանգուցյալ նախագահ Սադամ Հուսեյնի դամբարանը։ Մարտի 15-ին AP գործակալության տարածած տեսահոլովակում երեւում է, որ դամբարանից միայն հիմնասյուներին են մնացել։
Դամբարանի վրա տեղադրված Սադամ Հուսեյնի պատկերով պաստառը նույնպես չի երեւում։ Դրա փոխարեն բարձրացվել են շիա առաջնորդների նկարները եւ շարժման դրոշը։ ԻՊ գրոհայինները պնդում են, որ նախկին նախագահի դամբարանը ավերվել էր դեռեւս 2014թ. օգոստոսին, սակայն տեղական պաշտոնյաները հայտարարել էին, թե դամբարանին միայն աննշան վնաս է հասցվել։





























