2016 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետականների պոտենցիալ թեկնածու Ջեբ բուշն օգտագործել է անձնական էլեկտրոնային փոստը՝ անվտանգության եւ ռազմական հարցեր քննարկելու համար, գրում է The Washington Post-ը:

Պարբերականի փոխանցմամբ՝ զբաղեցնելով Ֆլարիդայի նահանգապետի պաշտոնը, Բուշը օգտագործել է անձնական փոստը, նամակներ փոխանակելով այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Ֆլորիդայի ազգային գվարդիայի ստորաբաժանումների տեղակայումը, եւ զորքերի տեղակայում Մերձավոր Արեւելքում:

Նրա օգնականը պնդում է, որ նամակներից ոչ մեկում չկան գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Ավելի վաղ նման սկանդալի մեջ էր հայտնվել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով գործարար նամակագրության համար օգտագործել էր իր անձնական էլեկտրոնային փոստը: Նա եւս համարվում է առաջիկա նախագահական ընտրություններում պոտենցիալ թեկնածու՝ դեմոկրատների կոցմից: