Նիգերիայում «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հրդեհել են իրենց հսկողության տակ գտնվող հյուսիսարեւելյան Բորնո նահանգի Բամա քաղաքի տները։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։

Իսլամիստները այդ քայլով հարկադրում են Բամայի բնակիչներին լքել իրենց տները, քանի որ Նիգերիայի զինված ուժերը շարժվում են այդ քաղաքի ուղղությամբ՝այն իրենց վերահսկողության  տակ առնելու նպատակով, գրում է Gazeta-ն։

Ականատեսների վկայությամբ՝ քաղաքի որոշ բնակիչներ, որոնք հիվանդ են կամ շատ ծեր, չեն  կարողանում տեղաշարժվել, ուստի հավանաբար ողջ-ողջ այրվել են։

Արդեն հարյուրավոր մարդիկ հեռացել են քաղաքից եւ շարժվում են Բորնո նահանգի վարչական կենտրոն Մայդուգուրի քաղաքի ուղղությամբ