Մարտի 15-ին Բանգլադեշի Նարայանգանջ քաղաքի բազմահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է առնվազն 7 մարդ, վիրավորվել եւս 40-ը։ Այս մասին երկուշաբթի հայտնում է Daily Star-ը։
Ըստ պարբերականի տվյալների՝ հրդեհը հնարավոր է եղել մարել 6 ժամ հետո։ Դաքքայի բժշկական քոլեջի հիվանդանոցից տեղեկացրել են, որ հոսպիտալացվել է 40 մարդ, որոնցից 7-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, մաշկի 95 տոկոս այրվածքներով։ Եւս 20-ը տարբեր կոտրվածքներ են ստացել՝ դուրս ցատկելով պատուհաններից, գրում է ՏԱՍՍ-ը։
Ոստիկանության նախնական վարկածի համաձայն՝ հրդեհի պատճառը եղել է առաջին հարկում գտնվող էլեկտրալարերի վնասումը, որից հետո պայթել էր գազատար խողովակը։



























