Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ղազախստանի եւ Բելառուսի առաջնորդների հետ տեղի կունենա մարտի 20-ին, Աստանայում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Դաուրեն Աբաեւին:

«Հանդիպումը տեղի կունենա մարտի 20-ին, Աստանայում: Ներկայումս ռուսական եւ բելառուսական կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»,-հայտարարել է Աբաեւը:

Նա նաեւ նշել է, որ ավելի վաղ նախագահների հանդիպումը հետաձգվել է «երեք երկրների առաջնորդների խիտ գրաֆիկի պատճառով»:

Ավելի վաղ Պուտինի, Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի հանդիպումը նախատեսված էր մարտի 12-13-ին: