ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը անհանգստություն է հայտնել Ռուսաստանի սահմաններին զորավարժությունների հաճախակիության կապակցությամբ։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք խորապես անհանգստացած ենք մեր սահմաններին ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորավարժությունների հաճախակիացմամբ։ Հատկապես զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ դա տեղի է ունենում Եվրոպայի հյուսիսարեւելյան շրջանում, որը հատկապես կայուն է անվտանգության տեսանկյունից»,- ընդգծել է Մեշկովը։

Նրա կարծիքով՝ նման գործողությունները կարող են ապակայունացման պատճառ դառնալ եւ Եվրոպայի հյուսիս-արեւելքում հանգեցնել լարվածության ուժեղացմանը։