Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1968 թ. ծնված Գառնիկ Ո.-ն կամավոր հանձնել է նռնակ` պայթուցիչով, «ԴՇԿ» տիպի գնդացրի 2 եւ տարբեր տրամաչափի 55 փամփուշտ:

***

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1938 թ. ծնված Լուսյա Ա.-ն կամավոր հանձնել է «Ջ-1» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչի եւ տարբեր տրամաչափի 182 փամփուշտ:

***

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Օնիկ Ղ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5.6 տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացան:

***

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1932 թ. ծնված Նիկոլ Պ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի 11 փամփուշտ, 1 նռնակ եւ 1 տուփ 200 գ կշռով տրոտիլ:

***

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1952 թ. ծնված Էդիկ Ա.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-34P» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Լազր Ե.-ն կամավոր հանձնել է գլանաձեւ «ամունալ» 3 պայթուցիչ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 87 փամփուշտ, ձեռքի ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչների:

 

***

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1992 թ. ծնված Հրաչ Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, երկփողանի որսորդական հրացան:

***

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության շտաբի եւ Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Հրազդանի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Արտակ Յ.-ն եւ կամավոր հանձնել 5.45 մմ տրամաչափի 514 եւ 7.62 x 54 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 1 պայթուցիչ եւ ինքնաձիգի 1 պահունակ:

***

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Վիգեն Դ.-ն կամավոր հանձնել է նռնակի 11 պայթուցիչ, ինքնաձիգի 2 փամփշտատուփ եւ 5.45 մմ տրամաչափի 124 փամփուշտ: