Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախկին մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պետռեգիստր գրանցման է ներկայացրել «Քաղաքացիական շտաբ» անունով կազմակերպություն: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Տիգրան Ուրիխանյանը՝ զերծ մնալով որեւէ այլ տեղեկատվություն տրամադրելուց:

Նա շեշտեց, որ այս պահի դրությամբ աննպատակահարմար է գտնում առհասարակ որեւէ տեղեկատվության առկայությունը այդ կառույցի առթիվ:

«Հորդորում եմ ուշադրություն դարձնեք իմ եւ համախոհներիս գործողություններին,   դա շատ ավելի էական եւ խոսուն է, քան ցանկացած խոսք եւ հայտարարություն:

Կազմակերպության ստեղծման եւ գործունեության հետ կապված որեւէ մեկնաբանություն եւ տեղեկատվություն աննպատակահարմար եմ համարում, բացի մեկ բանից, այն իրականացնելու է ժողովրդի պատվերը, սա շատ շիտակ է եւ շատ միանշանակ, բոլոր գործողությունների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրվի»,-ասաց Տիգրան  Ուրիխանյանը: