Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ 77-ամյա Լաուրա Խ.-ն ցանկանում է զենք-զինամթերք հանձնել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին կինը ներկայացրել է ականանետի արկ՝ ամրացված տակդիրի վրա, եւ հայտարարել, որ այն պատկանել է Արցախյան ազատամարտում զոհված իր որդուն:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: