Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Լիտվայի խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Մասնավորապես, Լիտվայի Սեյմասի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի  եւ մյուս ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ղարաբաղյան հարցի կարգավորման  գործընթացին:

Շարմազանովը նշել է.  «Թե Հայաստանի Հանրապետությունը,  թե Արցախի Հանրապետությունը ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցն են: Ղարաբաղյան հարցի կարգավորումը դա տարածքային վեճ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլ պայքար է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համար: Բոլորս պետք է գիտակցենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն այլընտրանք չունի»