Առաջիկա հինգ օրերի ընթացքում հանրապետության տարածքում բարձր ջերմաստիճաններ չեն սպասվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայպետհիդրոմետի օդերևութաբանական ծառայության օպերատիվ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը։

Նրա խոսքով, հուլիսի 23-ից 25-ը կգրանցվի +35 աստիճան տաքություն, ինչից հետո ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-2 աստիճանով։ «Ամսի 26-ին Արարատյան դաշտավայրում, մասնավորապես, կգրանցվի +37 աստիճան տաքություն»,- տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը՝ ավելացնելով, որ այսօր եւ վաղը՝ առավելապես երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային  շրջաններում տեղումներ են սպասվում։ «Երեւանում, սակայն, անձրեւի հավանականությունը փոքր է»,- նշեց օթերեւութաբանը։