Մոսկվան չի ցանկանում ռիսկի դիմել՝ Հայաստանում գործող իշխանությունների փոխարեն որեւէ մեկի սատարելով: Այս մասին NEWS.am-ին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն ու «Բարգավաճ Հայաստանը» կարող են «Միացյալ Ռուսաստանի» աջակցության հույս ունենալ, որի հետ սերտ հարաբերությունների մասին նախկինում հայտարարվում էր:
«ԲՀԿ-ի հետ կապված պատմությունն ինձ անհանգստացնում է այնքանով, որքանով երկրում միակուսակցական համակարգ ձեւավորելու միտում է նկատվում»,- ընդգծեց Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նաեւ հավելեց, որ ԲՀԿ-ի ապագան բավական խնդրահարույց է ներկայանում եւ, կարելի է ասել, վտանգի տակ է:
«Այդ կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակի նախկին քաղաքականությունը, բայց ավելի պակաս նշանավոր դեմքերով: Դա բացահայտում է հայկական քաղաքականության խորքային հիվանդությունը, որտեղ ոչ ծրագրերն են մրցակցում, այլ անձերն են հակամարտում»,- ամփոփեց Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց ԲՀԿ նախագահի եւ կուսակցության խորհրդանական խմբակցության ղեկավարի պաշտոններից հրաժարվելու մասին: Դրանից հետո ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ հեռացան կուսակցությունից:





























