Մյանմարի ափերի մոտ նավի խորտակման զոհերի թիվը հասել է 59-ի: Այս մասին հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի իշխանությունների հայտարարությունները: Ավելի վաղ նշվել էր 52 զոհի մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 13-ի երեկոյան Մյանմարի ափերի մոտ նավ է խորտակվել։ Նավի վրա եղել է 214 մարդ։ Բացի այդ, նավում եղել է 129 տոննա բեռ։ Ականատեսների խոսքով՝ վթարի պահին ուժեղ ալիքներ են եղել։

Ներկայումս հաջողվել է փրկել 169 մարդու, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Անհետ կորածների որոնումները շարունակվում են: Տեղի ոստիկանության տվյալներով, աղետի պատճառ կարող էր լինել նավի գերբեռնվածությունը: