Երեւանի Արգիշտիի փողոցի բակերից մեկի ճանապարհին, մարտի 15-ին, ժամը 06.30-ին, անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որից հետո՝ բախվել ճամփեզրին կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկված երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Մարտի 15-ին, ժամը 20.10-ին, Երեւան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 26-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ նշված վրաերթը կատարել է ինքը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:

Կատարվում է քննություն: