Երեւանում կորել էր 6-րդ դասարանի աշակերտուհի: NEWS.am-ի տեղեկություններով՝ 40-ամյա կինը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ 12-ամյա դուստրը մարտի 16-ի երեկոյան տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:
Մեզ հաջողվեց պարզել, որ աղջիկը սովորում է Երեւանի դպրոցներից մեկում: Բարեբախատաբար, երեխային ժամեր առաջ գտել են, նա ողջ, առողջ է:Պարզվել է, որ նա տնից հեռացել էր, քանի որ մայրը բարկացել էր իր վրա:





























