Մարտի 15-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 16-րդ կմ-ին «Մերսեդես 190 E» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել գետը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: