Մարտի 15-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1966 թ. ծնված Մարինե Մ.-ն, 1993 թ. ծնված Նունե Ղ.-ն, 1994 թ. ծնված Կալիփսե Ա.-ն եւ 1998 թ. ծնված Ռոզա Ն.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Սեւանի Նաիրյան փողոցի 180 շենքի բնակարաններից մեկում տեղադրված գազի ջրատաքացուցիչից շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:




























