Արգենտինայի իշխանությունները կալանավորել են Պարագվայի երկու քաղաքացիների, որոնք փորձել են ավելի քան 2 մլն դոլար արժողությամբ ոսկու սալիկով հատել սահմանը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Մեքենայի կեղծ հատակի տակ 25 կգ քաշով ոսկու սալիկ է հայտնաբերվել, որի վրա գրված է եղել. «Պարագվայի կենտրոնական բանկ – 1824»: Այն գնահատվում է 2,27 մլն դոլար եւ կարող է պատմական արժեք ունենալ:
Չի բացառվում, որ մաքսանենգները իրենք են պատրաստել սալիկը, որպեսզի բարձրացնել գինը, հաղորդում է Gazeta-ն:
Բացի այդ, խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաեւ մեկ կգ արծաթ:




























